Գրանցվել

ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ

Տեսական և գործնական քննություն հանձնելու համար Ձեզ անհրաժեշտ է

 

Քայլ N 1

 

Անձնագրով ներկայանալ ոստիկանության ՀՔԲ

 

Քայլ N 2

 

Այնուհետև պետք է վճարել 3.000 (+բանկի միջնորդավճար՝ 300-400) ՀՀ դրամ տեսական քննության համար: Ուշադրություն քննությունը անց է կացվում համակարգչով: Քննության համար տրվում է 30 րոպե ժամանակ: Որի ընթացքում Դուք պետք է պատասխանեք գունընկալման (դալտոնիզմի) ստուգման թեստին և հոգեբանական թեստին, որոնք բաղկացած են 3 հարցից : Ճիշտ պատասխանելուց հետո նոր բացվում է քննական թեսթերը: Քննական թեսթերի 20 հարցից առնվազն 18 հարցին ճիշտ պատասխանելուց հետո քննությունը համարվում է հանձնված:

Ուշադրություն՝ Տեսական քննության ժամանակ Ձեզ նկարելու են որնել հետագայում կդառնա ձեր վարորդական իրավունքի վկայականի նկարը:

 

Գործնական քննությանը մասնակցելու համար պետք է վճարել 13 000 ՀՀ դրամ։

 

Գործնական քննությանը հանձնելու հետո պետք է վճարել 12 000 ՀՀ դրամ՝ վարորդական իրավունքի վկայականի համար։

Հիշեք՝

Տեսական և գործնական քննությունները պետք է հանձնել միևնույն քննական բաժանմունքում։

ԿՈՆՏԱԿՏ

Ք.Երևան, Կիևյան 16

091 305002

043 100404

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ

akunq@yahoo.com